.jpg)
ԱՊԼ-ում Սիրիայի ընդդիմությունը ներկայացրել է իր պահանջները
Սիրիայի ընդդիմությունը ԱՄՆ-ից պահանջել է գործի դնել թուրք-սիրիական սահմանաին տեղակայված Patriot զենիթահրթիռային համալիրները՝ Սիրիայի հյուսիսային շրջանները պաշտպանելու համար: Այս մասին հայտնում է ria.ru-Ն:
«Ես ԱՄՆ պետքարտուղարին խնդրել եմ Սիրիայի հյուսիսում տարածել Patriot-ի գործողությունների շրջանակը, սակայն նա խոստացել է ուսումնասիրել այդ հարցը»,- ԱՊԼ գագաթաժողովի ժամանակ հայտարարել է Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի առաջնորդ Ահմեդ Մուազ Խատիբը:
Նա նաև պահանջել է ՄԱԿ-ում Սիրիայի տեղը նույնպես հանձնել Ազգային կոալիցիային:
«Մենք խնդրում ենք մեր արաբ եղբայրներին և ընկերներին օգնել ՄԱԿ-ում ու այլ միջազգային կազմակերպություններում ստանալ Սիրիայի տեղը»,- հայտարարել է Խատիբը՝ ընդգծելով, որ ընդդիմությունը պետք է միջազգային ատյաններում փոխարինի Սիրիայի պաշտոնական իշխանությունների ներկայացուցիչներին: Խատիբը պահանջել է սառեցնել «Բաշար Ասադի վարչակարգի» բոլոր հաշիվները:
Նշենք, որ մարտի 26-ից Կատարի մայրաքաղաք Դոհայում կայացող Արաբական պետության լիգայի գագաթաժողովի ժամանակ Սիրիայի տեղը զբաղեցրել է ընդդիմադիր Ազգային կոալիցիան: