ԱՄՆ-ում երկգլխանի շնաձուկ են որսացել
26/03/2013 20:20

ԱՄՆ-ում երկգլխանի շնաձուկ են որսացել

Ֆլորիդայի ափերի մոտ աշխատող ձկնորսները շնաձուկ են որսացել, որի որովայնում հայտնաբերվել է երկգլխանի շնաձուկ:

Vesti.ru-ի փոխանցմամբ՝ ձկնորսները այդ գտածոն հանձնել են գիտնականներին, ովքեր հայտարարել են, որ մինչև այժմ հազվադեպ են  հանդիպել այդպիսի երևույթի:

Միչիգանի համալսարանի գիտաշխատող Մայքլ Վագները հայտարարել է, որ ծովային հետազոտությունների ողջ պատմության ընթացքում գրանցվել է ընդամենը 6 դեպք, երբ գիտնականները հայտնաբերել են երկգլխանի շնաձկների:

Նրա խոսքով` այդ տեսակի մուտացիաները բնության մեջ շատ հազվադեպ են հանդիպում:
 

ԱՄՆ-ում երկգլխանի շնաձուկ են որսացել