.jpg)
27/03/2013 20:11
Բիրմայում բուդայականները 5 մահմեդական մզկիթներ են այրել
Բիրմայում զարդերի գնի պատճառով առաջացած վիճաբանությունը վերածվել է բուդայականների և մահմեդականների հակամարտության:
Rosbalt.ru-ի փոխանցմամբ՝ բուդայականները՝ իրենց հոգևորականների առաջնորդությամբ, այրել են մի քանի մահմեդական մզկիթներ:
Իրավիճակը քաղաքում այս պահին կայունացել է, սակայն մահմեդականները զգուշանում են դուրս գալ իրենց տներից:
Նշենք, որ բուդայականները կազմում են Բիրմայի բնակչության 89 %-ը, մահմեդականները` մոտ 4%: