.jpg)
Բորդյուժա. Արագ արձագանքման ուժերը չեն խառնվում ներքաղաքական գործերին
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել է, որ կառույցի արագ արձագանքման ուժերը, ըստ օրենսդրության, չեն խառնվում անդամ-երկրների ներքաղաքական զարգացումներին և չեն իրականացնում ժանդարմական գործառույթներ:
Rosbalt.ru-ի փոխանցմամբ` Բորդյուժան նշել է, որ արագ արձագանքման ուժերը ստեղծվել են զինված խմբավորումների, այլ ոչ թե խաղաղ բնակչության դեմ պայքարի համար:
Ն. Բորդյուժան նշել է, որ ՀԱՊԿ-ն չի խոչընդոտելու Աֆղանստանից զենքերի տարանցմանը անդամ-երկրների տարածքով:
Ըստ նրա` Աֆղանստանում գործողություններն իրականացվում են բոլոր երկրների շահերից ելնելով: