.jpg)
ԲՐԻՔՍ երկրների ղեկավարները Սիրիայի վերաբերյալ հռչակագիր են ընդունել
ԲՐԻՔՍ երկրների ղեկավարները դատապարտել են Սիրիայում մարդու իրավունքերի խախտման դեպքերը և հաստատել իրենց դիրքորոշումը, որով մերժում են հակամարտության ցանկացած հետագա ռազմականակացում: Այս մասին հայտնում է vz.ru-ն՝ հղում կատարելով խմբի ներկայացուցիչների ընդունած հռչակագրին:
«Հաշվի առնելով Սիրիայում մարդասիրական իրավիճակի վատթարացումը՝ բոլոր կողմերին կոչ ենք անում թույլ տալ և հետագայում ապահովել կազմակերպության անվտանգ, լիարժեք գործունեությունը և ազատ մուտքը օգնության կարիք ունեցողների մոտ»,- ասվում է փաստաթղթում:
ԲՐԻՔՍ երկրների ղեկավարները նաև կոչ են արել կողմերին ապահովել կազմակերպության աշխատակիցների անվտանգությունը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը դիմել էր ԲՐԻՔՍ երկրներին՝ խնդրելով հակամարտությանը վերջ դնելու նպատակով միջամտել Սիրիայում ստեղծված դրությանը:
Նշենք, որ ԲՐԻՔՍ-ը 5 արագ զարգացող երկրներից կազմված խումբ, որի մեջ մտնում են Ռուսաստանը, Բրազիլիան, Հնդկաստանը, Չինաստանը և Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունը: