Դամասկոսում  մեքենայի պայթյունի հետևանքով զոհվել է 3 մարդ
27/03/2013 20:40

Դամասկոսում մեքենայի պայթյունի հետևանքով զոհվել է 3 մարդ

Դամասկոսի հյուսիսում ականապատ մեքենայի պայթյունի հետևանքով զոհվել է երեք, վիրավորվել տասնյակ մարդիկ: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով Սիրիայի իշխանամետ հեռուստաընկերություններին:

Լոնդոնում տեղակայված «Մարդու իրավունքների մոնիթորինգի սիրիական կենտրոնի» տվյալներով՝ զոհվածների թվում են Սիրիայի բանակի զինվորներ և խաղաղ բնակիչներ: 

Վերջին շրջանում Դամասկոսի կենտրոնում ակտիվացել են կառավարական ուժերի և ապստամբների միջև կռիվները:

Ապստամբները մարտի 25-ին բնակիչներին կոչ էին արել լքել քաղաքը, քանի որ մտադիր են հրթիռային հարվածներ իրականացնել Դամասկոսի կառավարական և անվտանգության շենքերի վրա: 

Մարտի 26-ին ռումբեր էին նետվել երկու դպրոցի և պետական SANA գործակալության շենքի ուղղությամբ: Իսկ մեկ օր առաջ ապստամբները տասնյակ մահացու ռումբեր են նետել Դամասկոսի կենտրոնում գտնվող նախագահ Բաշար Ասադի նստավայրի ուղղությամբ:
 

Դամասկոսում մեքենայի պայթյունի հետևանքով զոհվել է 3 մարդ