ԵՄ-ն Սաֆարովի հարցով պատասխան է պահանջել Ադրբեջանից
27/03/2013 22:30

ԵՄ-ն Սաֆարովի հարցով պատասխան է պահանջել Ադրբեջանից

Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոնի խոսնակ Մայա Կոսիյանչիչը հայտարարել է, որ Ադրբեջանը խախտել է Ռամիլ Սաֆարովի մասով Հունգարիայի հետ ձեռք բերված պայմանավորվածությունը: Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ՌԿ-ի եվրոպական ծառայությունը:

Ըստ պայմանավորվածության, Սաֆարովը պետք է տեղափոխվեր բանտ ու կրեր իր պատիժը:

Մայա Կոսիյանչիչը նաև  նշել է, որ Բաքվի գործողությունները սպառնում են տարածաշրջանում «փխրուն» կայանությանը:

Նա նշել է, որ ԵՄ-ն պահանջում է Բաքվից՝ բացատրել Ռամիլ Սաֆարովի ազատ արձակումը, ով կացնով 2004 թ-ին սպանել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին:

Աղբյուրը հիշեցնում է, որ 2012 թվականի օգոսոտսի 31-ին, Սաֆարովի Ադրբեջանի և Հունգարիայի փոխհամաձայնության արդյունքում վերադարձվել է Ադրբեջան, որտեղ նրան նախագահ Ալիևը ներում է շնորհել ու մեծարանքի արժանացրել, ինչը հայերի և միջազգային հանրության մոտ մտահոգություն է առաջացրել: Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը սեպտեմբերի 4-ին ևս դատապարտել էր Բաքվի գործողությունները, իսկ Հայաստանը դադարեցրել է դիվանագիտական և այլ հարաբերությունների Հունգարիայի հետ:
 

ԵՄ-ն Սաֆարովի հարցով պատասխան է պահանջել Ադրբեջանից