Գալուստ Սահակյան. ՀՀԿ-ն չի պատրաստվում ԱԺ արտահերթ նիստի
27/03/2013 16:32

Գալուստ Սահակյան. ՀՀԿ-ն չի պատրաստվում ԱԺ արտահերթ նիստի

ՀՀԿ-ն չի պատրաստվում ԱԺ արտահերթ նիստի, դրանք կեղծ լուրեր են, որոնք հատուկ նպատակով են հայտնվել մամուլում և հատուկ սցենար ունեն: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

Նշենք, որ այսօր մամուլում հրապարակում կար, ըստ որի, առաջիկա երկու օրվա ընթացքում ԱԺ-ում ՀՀԿ-ն արտահերթ նիստ կգումարի:

Դիտարկմանը, թե ԲՀԿ-ից ևս հաստատել են, որ ՀՀԿ-ն առաջարկ-հայտարարություն է ներկայացրել, Գ. Սահակյանը պատասխանեց, ոչ իրենք բոլոր խմբակցություններից առաջարկ են ստացել, նաև ներկայացրել են իրենց առաջարկը:

«Մեր առաջարկները որևէ կապ չեն կարող ունենալ արտահերթ նիստի հետ»,- ընդգծեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:

Նա անհեթեթություն որակեց հրապարակումը և հավաստիացրեց, որ ՀՀԿ-ում արտահերթ նիստի հետ կապված քննարկումներ չկան:
 

Գալուստ Սահակյան. ՀՀԿ-ն չի պատրաստվում ԱԺ արտահերթ նիստի