.jpg)
Իրանը քննադատել է ԱՊԼ-ին՝ Սիրիայի տեղը ընդդիմությանը փոխանցելու համար
Իրանը քննադատել է Արաբական պետությունների լիգային՝ կազմակերպության տարեկան գագաթաժողովի ժամանակ Սիրիայի տեղը ընդդիմությանը փոխանցելու համար և այն որակել է «վտանգավոր վարքագիծ»: Այս մասին հայտնում է լիբանանյան The Daily Star-ը՝ հղում կատարելով իրանական լրատվամիջոցներին:
«Սիրիայի տեղը փոխանցելով նրանց, ովքեր չունեն ժողովրդի աջակցությունը, Արաբական աշխարհի համար ստեղծում է վտանգավոր վարքագծի մոդել, որն ապագայում կարող է նախադեպ դառնալ մյուս անդամների համար»,- ասել է Իրանի ԱԳ փոխնախարար Հոսեյն Ամիր Աբդուլահիան՝ ընդգծելով, որ այդ գործողությունները կարող են վերջ դնել տարածաշրջանում կազմակերպության ունեցած դերակատարմանը:
Հիշեցնենք, որ մարտի 26-ին Կատարի մայրաքաղաք Դոհայում կայացող ԱՊԼ գագաթաժողովի ժամանակ Սիրիայի տեղը զբաղեցրել է ընդդիմադիր Ազգային կոալիցիան: Երկրի պաշտոնական դրոշը նույնպես փոխարինվել է ընդդիմության կողմից կիրառվող դրոշով: