.jpg)
Արտագնա նիստում քննարկվել են «Խոսրովի անտառի» հիմնախնդիրները
Բնապահպանության նախարարության նախաձեռնությամբ այսօր ««Խոսրովի անտառ» պետական արգելոցում» տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի բնապահպանության և գյուղատնտեսության հարցերի հանձնաժողովի հետ համատեղ արտագնա խորհրդակցություն: Այս մասին հայտնում է ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Նիստին մասնակցում էին ՀՀ Ազգային ժողովի բնապահպանական և գյուղատնտեսական հանձնաժողովի անդամները նախագահ Մարտուն Գրիգորյանի գլխավորությամբ Բնապահապանության նախարար Արամ Հարությունյանը, Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը և «Խոսրովի անտառին» հարող համայնքների ղեկավարները:
Բնապահպանության նախարար Արամ Հարությանյանը ողջունելով խորհրդակցության մասնակիցներին` հայտնել է, որ քննարկման արդյունքում բարձրացված հարցերը պետք է լուծվեն օրենսդրական ճանապարհով:
«Այսօրվա մեր առաջնահերթ խնդիրն է, որ Ազգային ժողովի պատգամավորների, մարզի ղեկավարության, գիտնականների «Խոսրովի անտառի» ն հարակից համայնքների ղեկավարների հետ համատեղ, քննարկենք առկա խնդիրները:
Քննարկման արդյունքում կստեղծվի համատեղ աշխատանքային ծրագիր»,- բացման խոսքում նշել է նախարար Հարությունյանը: Նա կարևորել է արգելոցին հարակից համայնքներում սոցիալական ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը:
Մարտուն Գրիգորյանը հանձնաժողովի անունից հայտնել է, որ իրենք էլ իրենց հերթին պատրաստ են բոլոր խնդրահարույց հարցերը բարձրաձայնել Ազգային ժողովի ամբիոնից և աջակցել դրանց իրականացմանը:
Օրակարգի առաջին հարցով բնապահապանության նախարարի տեղակալ, ««Խոսրովի անտառ» պետական արգելոցի» խորհրդի նախագահ Խաչիկ Հակոբյանը ներկայացրել է արգելոցում արձանագրված խնդիրները, դրանք են. համայնքների բնակչության կողմից արգելոցի ռեժիմի խախտումները, անասունների արածեցումը արգելոցի տարածքում, ծառահատումները, հրդեհների մարումը:
Խաչիկ Հակոբյանի խոսքով բավականին լուրջ է սահմանազատման խնդիրն արգելոցը շրջապատող որոշ համայնքներում, քանի որ դրանց տարածքները սեպաձև մտած են արգելոցի տարածքի մեջ և անհրաժեշտ է դրանք լուծել մարզային կադաստրի հետ:
Բացի դրանից անհարժեշտ է ապահովել լայն տեղեկատվական դաշտ, համայնքներում քարոզչական աշխատանքներ իրականցնել, համայնքների դպրոցականների «Խոսրովի անտառի» վարչական շենքի թանգարան այցելությամբ, արգելոցի տարածքում բաց դասերի կազմակերպմամբ տեղեկատվական հանրամատչելի գրականության տարածմամբ և այլն:
Ծավալված քննարկման արդյունքում համայնքների ղեկավարները նախարարին պատգամավորներին և մարզի ղեկավարությանը ներկայացրել են օրակարգային հարցերի հետ կապված իրենց մտահոգությունները:
Օրակարգի հաջորդ հարցով Բնապահապանության նախարարության ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրենի տեղակալ Սամվել Բալոյանը ներկայացրել է բնության հատուկ պահպանվող տարածքների մասին ՀՀ օրենքի նախագիծը:
Քննարկման ավարտին Արարատի մարզպետը` համայնքապետերին, իսկ նախարար Արամ Հարությունյանը «Խոսրովի անտառ» պետական արգելոց»-ի ղեկավարությանը հանձնարարել են լրջորեն աշխատել համայնքների հետ, որպեսզի խնդրո առարկա հարցերը շուտափույթ լուծումներ ստանան: