Հրդեհ Ազգային ժողովի շենքում. Նկուղում ստվարաթուղթ է այրվել
27/03/2013 21:15

Հրդեհ Ազգային ժողովի շենքում. Նկուղում ստվարաթուղթ է այրվել

ԱԺ-ի նկուղում մեկ քմ-ի չափ ստվարաթուղթ է այրվել: Այս մասին Aysor.am-ի թղթակցին հայտնեց ՀՀ ԱԻՆ նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նիկոլայ Գրիգորյանը:

Նշենք, որ մարտի 27-ին ժամը 20.51-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղրամյան 19 հասցեում Ազգային ժողովի վարչական շենքի նկուղային հարկից ծուխ է նկատվում:

ՀՀ ԱԻՆ լրատվական բաժնի փոխանցմամբ` դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը, երեք մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք: Հրդեհը մարվել է ժամը 21.05-ին:

 

Հրդեհ Ազգային ժողովի շենքում. Նկուղում ստվարաթուղթ է այրվել