Պակիստանի իշխանություններն Ջ. Քերիին թույլ չեն տվել այցելել Իսլամաբադ
27/03/2013 21:00

Պակիստանի իշխանություններն Ջ. Քերիին թույլ չեն տվել այցելել Իսլամաբադ

Պակիստանի իշխանությունները թույլ չեն տվել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին աշխատանքային այցով ժամանել Իսլամաբադ: Նրան խորհուրդ են տվել Պակիստան այցելել մայիսի 11-ին նախատեսված խորհրդարանական ընտրություններից հետո, երբ կձևավորվի նոր կառավարություն։ Այս մասին է հաղորդում itar-tass լրատվական գործակալությունը:

«Պակիստանյան կողմը մերժել է ԱՄՆ պետքարտուղարի հնարավոր այցն Իսլամաբադ և խնդրել այն տեղափոխել ավելի ուշ ժամկետի, երբ ձևավորված կլինի նոր կառավարությունը»,- այս մասին նշել է Պակիստանի արտգործնախարարությունը:

Աղբյուրի փոխանցմամբ` Պակիստանի մերժումից հետո Ջոն Քերին ստիպված է եղել Իսլամաբադ ուղարկել ԱՄՆ պետքարտուղարի օգնականին, ինչպես նաև` ԱՄՆ նախագահի` Պակիստանի և Աֆղանստանի գծով հատուկ ներկայացուցչի առաջին օգնական Դևիդ Պիրսին:

Հիշեցնենք, որ երկու երկրների միջև հարաբերությունները շարունակում են մնալ լարված ճգնաժամային իրավիճակում` մի շարք միջադեպերի պատճառով: 2011թ.-ի մայիսին, ԱՄՆ հատուկ ծառայությունները հատուկ գործողություններ էին իրականացրել Պակիստանի տարածքում և սպանել էին «Ալ Կաիդայի» առաջնորդ Ուսամա բին Լադենին։
 

Պակիստանի իշխանություններն Ջ. Քերիին թույլ չեն տվել այցելել Իսլամաբադ