.jpg)
Ամենահարուստ տղամարդկանց կանայք
Հայտնի դերասանուհի Սալմա Հայեքը բազմաթիվ նորաձևության տների և Christes աճուրդի սեփականատեր Ֆրանսուա Անրի Պինոյի կինն է: Ֆրանսուա Անրի Պինոյի կարողությունը կազմում է 11.5 միլիարդ դոլար. նա Forbes-ում 67-րդն է:

Գրող Մաքքենզի Բեզոսը ամուսնացած է Ջեֆրի Բեզոսի հետ, ով Amazon.com և Blue Origin ընկերության սեփականատերն է, ում կարողությունը հասնում է 25.2 միլիարդ դոլարի:

Աննա Վոյժիտսկին ամուսնացած է Google-ի համահիմնադիր Սերգեյ Բրինի հետ: Աննան և Սերգեյը ծանոթացել են դեռևս ուսանողական տարիներին, երբ Սերգեյը Աննայի ավագ քրոջ մոտ ավտոտնակ էր վարձակալում:

Ալեքսանդրա Նիկալայենկոն 2004 թ.-ին միսս Ուկրաինան է և հայտնի հեռուստահաղորդավարուհի, 26 տարեկան հասակում ամուսնացել է ամերիկացի 72-ամյա միլիարդատեր Ֆիլ Ռաֆֆինի հետ:

Երգչուհի և նորաձևության աստղ Էրիկա Բաքստեր-Պարկերն ամուսնացել է Ավստրալիայի ամենահարուստ մարդկանցից մեկի` մեդիամագնատ Ջեյմս Պարկերի հետ:

Սլովենացի մոդել Մելանիա Տրամպը 2005 թ.-ին ամուսնացել է ամերիկացի միլիարդատեր Դոնալդ Տրամպի հետ:
Նա իր ամուսնուց փոքր է 24 տարով: Դ. Տրամպի կարողությունը հասնում է 7 միլիարդ դոլարի:

Forbes-ում 106-րդ տեղը զբաղեցնող Ռուպերտ Մերդոկի 3-րդ կինը` Վենդի Դենգն է, չինուհի է և ծանոթացել է Մերդոկի հետ Հոնկոնգում: Նա իր ամուսնուց երիտասարդ է 37 տարով:

Ռուս հայտնի օլիգարխ Ռոման Աբրամովիչի կինը`Դարյա Ժուկովան, ծնվել է Մոսկվաում և 16 տարեկան հասակում տեղափոխվել է Լոնդոն:

Ռուս միլիարդատեր Օլեգ Դերիպասկայայի կինը` Պոլինան, ծնվել է 1980 թ.-ին, ուսում է ստացել Մոսկվա քաղաքում:
Օլեգի հետ Պոլինան ամուսնացել է 2001թ.-ին:

Ռուսաստանցի միլիարդատեր Ալեքսանդր Լեբեդևի կինը՝ Ելենա Պերմինովան, իր ամուսնուց երիտասարդ է 25 տարով և չնայած դրան, նա Ալեքսանդրի 2 որդի է պարգևել: Նշվում է, որ Լեվեդևի կարողությունը հասնում է 2.1 միլիարդ դոլարի:
