Սևան. Երեք չլուծված խնդիր
27/03/2013 20:26

Սևան. Երեք չլուծված խնդիր

Սևանի խնդիրները լուծելու համար կա երեք կարևորագույն բաղադրիչ` լճի մակարդակը, մաքրությունը և կենսաբազմազանության պահպանությունը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սևանի գլխավոր խնդիրները ամբողջացրեց ՀՀ նախագահին առընթեր Սևանի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը:

Նա շեշտեց, որ Սևան թափվող 28 գետերն էլ աղտոտված են. այս գետերում գարնան ամիսներին ձվադրում է Սևանի իշխանի երկու ենթատեսակները՝ Ամառային իշխանն ու գեղարքունին:

Վ. Մովսիսյանը նշեց, որ իշխանի էնդեմիկ տեսակները գտնվում են Կարմիր գրքում, իշխանի վերականգնումը այժմ գնում է միայն արհեստական եղանակով, բնական վերարտադրություն գեթե չկա: Վերջին 10 տարիներին Սևանա լիճ է բաց թողնվել շուրջ 1 մլն 800 հազար մանրաձուկ,  ըստ որոշ տվյալների արդենիշխանի  առանձնյակներ կան, իսկ որոշ մասնագետներ թերհավատորեն են նայում՝ ենթադրելով, որ իշխանի առանձնյակներ չկան:

Բնական վերարտադրության հիմնական խոչընդոտը կեղտոտ գետերն են ու Սևան թափվող գետերի վրա կառուցված ՀԷԿ-երը, որոնք 8 են` 5 ՀԷԿ-ը ոռոգման ցանցերի, 3-ը՝ բնական հուների վրա. ՀԷԿ-երի խնդիրը դեռևս լուծում չի ստացել:

Լճի մարքության հարցը որոշ չափով լուծվել է: Ըստ Վ. Մովսիսյանի, լճի լուսաթափանցելիությունն արդեն կազմում է 8-11 մետր:  Սևանա լճի մակրդակը այսօրվա դրությամբ կազմում է 1900 մ 18սմ, նախորդ տարվա համեմատությամբ իջել է 4 սմ. Մարտի 24-ին տարբերությունը, ըստ Հայպետհիդրոմետի` 5 սմ էր:

Վ. Մովսիսյանը նաև նշեց, որ միլիարդավոր դրամներ են ծախսվել Սևանի այս երեք բաղադրիչների ցուցանիշների բարելավման ուղղությամբ, սակայն դեռևս լիճը համարվում է ոչ թե զարգացող, այլ մեռնող:

Սևան. Երեք չլուծված խնդիր