.jpg)
Այսօր անձրևի ու ամպրոպի հավանականություն կա
Այսօր կդիտվի փոփոխական եղանակ, ողջ տարածքում պարբերաբար հնարավոր են կարճատև տեղումներ, հովիտներում` անձրև և ամպրոպ: Առատ տեղումներ չեն սպասվում: Օդի ջերմաստիճանը արևելյան շրջաններում կբարձրանա ևս 2-4 աստիճանով:
Meteo-tv.am-ից տեղեկանում ենք, որ ուրբաթ և շաբաթ օրերին ամբողջ տարածքում օդի ջերմաստիճանի նվազում է սպասվում:
Հնարավոր է քամի մինչև 12-17մ/վրկ արագությամբ քամի, տեղ-տեղ բուք և ցածր տեսանելիություն, ճանապարհներին մերկասառույց, բուքի հետևանքով հնարավոր է լինեն նաև դժվարանցանելի ճանապարհներ:
Երևանում պարբերաբար հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:
Գիշերը սպասվում է +4+6, ցերեկը +17+19, երեկոյան +12+14 աստիճան տաքություն: