Անաստասիա Վոլոչկովան դարձյալ կժամանի՞ Հայաստան
27/03/2013 09:29

Անաստասիա Վոլոչկովան դարձյալ կժամանի՞ Հայաստան

«Ժողովուրդին» լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դրաձյալ, որ ապրիլի կեսին կրկին Երևան է ժամանելու բալետի մենապարուհի, ՌԴ վաստակավոր արտիստուհի Անաստասիա Վոլոչկովան: Ընդ որում` ինչպես փոխանցում են «Ժողովուրդի» աղբյուրները, նա Երևան է ժամանելու քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավերով` վերջինիս քարոզարշավի շրջանակներում անվճար համերգ տալու նպատակով:

Հիշեցնենք, որ Տ. Մարգարյանը նախորդ տարի էր հանդիպել Վոլոչկովայի հետ, ինչը մամուլում և սոցիալական կայքերում տարբեր մեկնաբանությունների տեղիք էր տվել: Ինչևէ, տեղեկությունները ճշտելու համար դիմեցինք Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետի տեղակալ Արթուր Սարուխանյանին: Վերջինս ասաց. «Նման ինֆորմացիայի չեմ տիրապետում: Ես այս պահին նման ինֆորմացիա չունեմ: Ո՞վ է նման բան ասում»: 

Անաստասիա Վոլոչկովան դարձյալ կժամանի՞ Հայաստան