.jpg)
Այսօր Աշոտ Նավասարդյանի ծննդյան օրն է
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Հայաստանի Հանրապետական կուսակցության այլ անդամների հետ միասին այցելել է Եռաբլուր պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանի հիշատակին: Աշոտ Նավասարդյանն այսօր կդառնար 63 տարեկան:
Եռաբլուր պանթեոնում քաղաքապետը ծաղիկներ է դրել նաև Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Զորավար Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և Անհայտ զինվորի հուշաքարին: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: