.jpg)
Զանգվածային ծեծկռտուքի արդյունքում զինծառայողը դանակահարվել է
Ադրբեջանի N զորամասում տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի արդյունքում զինծառայողը դանակահարվել է և տեղափոխվել Ջալիլաբադի բժշկական կենտրոն: Այս մասին գրում է «ՍալամՆյուզ» լրատվական գործակալությունը:
Գործակալության փոխանցմամբ` զինծառայողի անունը չի հաջողվել պարզել, միայն հայտնի է, որ վերջինիս վիրահատել են:
Զինծառայողի առողջական վիճակի մասին որևէ տեղեկություն Ադրբեջաի ՊՆ մամուլի ծառայությունը չի հաղորդում: