Բակո Սահակյանն այցելել է Հադրութ
28/03/2013 16:02

Բակո Սահակյանն այցելել է Հադրութ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր այցելել է քաղաք Հադրութ և մասնակցել շրջանի վարչակազմի 2012թ. գործունեության վերաբերյալ հաշվետվությանը նվիրված նիստին: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: 

Զեկույցներով հանդես են եկել Հադրութի շրջվարչակազմի ղեկավար Վալերի Գևորգյանը, տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչներ:

ԼՂՀ  ղեկավարը նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում Հադրութում լուրջ աշխատանք է իրականացվել: Բակո Սահակյանի խոսքով՝ շրջանում դեռևս առկա են լուծում պահանջող հիմնախնդիրներ, որոնց ուղղությամբ նախագահը տվել է համապատասխան հանձնարարականներ:

Հաշվետու նիստին մասնակցում էին նաև ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

Բակո Սահակյանն այցելել է Հադրութ