Բ. Օբաման պետբյուջեից հազարավոր դոլարներ է ծախսում իր հանգստի համար
28/03/2013 20:31

Բ. Օբաման պետբյուջեից հազարավոր դոլարներ է ծախսում իր հանգստի համար

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պետբյուջեից ամեն տարի հազարավոր դոլարներ է ծախսում իր արձակուրդը Հավայան կղզիներում անցկացնելու համար, մինչդեռ սովորական քաղաքացիներին հորդորում է խնայել: 

Փորձագետների խոսքով` Բ. Օբաման ամեն տարի ձմռանը իր հանգիստն անցակցնում է Հավայան կղզիներում և այլ թանկարժեք հանգստավայրերում:

Նա վարձում է ճոխ համարներ հյուարնոցներում և գոլֆ խաղում հայտնի աստղեր Բուտչ Հարմոնի և Թայգեր Վուդսի հետ:

Նրա ընտանիքի անդամները ևս սիրում են ճոխ հանգիստ: Կինը նախընտրում է հանգստանալ Իսպանիայում, իսկ աղջիկները` Բահամյան կզղիներում:

Պաշտոնավարման առաջին շրջանի ընթացքում Բ. Օբամայի հանգիստ ամերիկացիների վրա ավելի քան 20 մլն դոլար է նստել, և դա այն դեպքում, երբ 2011 թ. ընթացքում նա ծախսել է 10 մլն դոլար:

ԱՄՆ նախագահը սպորտային նախասիրություններում ևս ճոխության կողմնակից է: Օրինակ, Ֆլորիդայում գոլֆի մրցմանը ԱՄՆ նախագահի մասնակցությունը պետբյուջեին արժեցել է 78 հազար ԱՄՆ դոլար: Սա այն դեպքում, երբ ինքը վերջերս ստորագրել է բյուջեի ծախսերը 85 մլրդ ԱՄՆ դոլարով կրճատելու որոշումը:

Համեմատության համար նշենք, որ ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշը նախընտրում էր ընտանեկան հանգիստ Տեխասի իրենց առանձնատանը: 

Բ. Օբաման պետբյուջեից հազարավոր դոլարներ է ծախսում իր հանգստի համար