Ճարտարագիտական համալսարանում կանցկացվի «Կարիերայի օր»
28/03/2013 20:35

Ճարտարագիտական համալսարանում կանցկացվի «Կարիերայի օր»

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) Կարիերայի կենտրոնը 2-րդ մասնաշենքի Մեծ դահլիճի շքասրահում կազմակերպում է «Կարիերայի օր» միջոցառումը, որին կմասնակցեն ՀՀ տնտեսության տարբեր ոլորտներում գործող 30-ից ավելի կազմակերպություններ («Նեյշնլ ինսթրումենթս» ընկերության հայաստանյան մասնաճյուղ, ՎիվաՍել ՄՏՍ (Ղ-Տելեկոմ ՓԲԸ), «Օրանժ Արմենիա» ՓԲԸ, ԱրմենՏել ՓԲԸ, «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ, «Ռեդինետ» ՓԲԸ, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ, «Կոկա-կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ՓԲԸ և այլն) և երեք տասնյակ ավագ դպրոցներ:

«Կարիերայի օր» միջոցառման հիմնական նպատակը բուհ-աշխատաշուկա կապն ամրապնդելն է, ինչպես նաև դպրոցականներին մասնագիտական կողմնորոշման գործընթացում աջակցելը:

Միջոցառման շրջանակներում համալսարանի ուսանողները կներկայացնեն ՀՊՃՀ մասնագիտությունները գործընկեր և գործատու կազմակերպություններին, դպրոցների ներկայացուցիչներին:

Միջոցառման ընթացքում տեղի կունենա Հայաստանում Ռոբոտատեխնիկայի Զարգացման և Աջակցման Ծրագրի շրջանակներում իրականացվող ռոբոտների ցուցադրություն:

 

Ճարտարագիտական համալսարանում կանցկացվի «Կարիերայի օր»