Ասադի զորքերը ջախջախել են Դամասկոսի օդանավակայանին սպառնացող խմբավորմանը
28/03/2013 21:40

Ասադի զորքերը ջախջախել են Դամասկոսի օդանավակայանին սպառնացող խմբավորմանը

Սիրիայի կառավարական զորքերը ջախջախել են մի խմբավորման, որը հյուսիսից սպառնում էր Դամասկոսի միջազգային օդանավակայանին: Ռազմական գործողությունների արդյունքում սպանվել են մեծ թվով ահաբեկիչներ: Այս մասին հայտնում է vz.ru-ն՝ հղում կատարելով արաբական լրատվամիջոցներին: 

Ալ-Ուտեյբում, որտեղ ոչնչացվել է գրոհայինների հարթակը, կենտրոնացած էին մի քանի հարյուր զինված իսլամիստներ: «Ալ-Վատան» թերթի տվյալներով՝ կռվում զոհվել է զինված խմբավորումների երկու հրամանատար:

Ապսատմբների հենակետերի ուղղությամբ հարվածները հասցվել են հյուսիսային Ջուբար և Կաբուն շրջաններից: Սիրիական զորքերը հարվածներ են հասցրել նաև Ադրե արդյունաբերական գոտում: Ոչնչացվել են ապստամբների զինվորական տրանսպորտի միջոցները և զինամթերքի պաշարները:
 
Նշենք, որ ավելի վաղ ընդդիմադիրները հաղորդել էին, թե իրենց հաջողվել է խոցել զենք տեղափոխող իրանական ինքնաթիռը, ինչի հետևանով հրդեհ է բռնկվել, ապա օդանավը պայթել է:

Պաշտոնական Դամասկոսը հերքել է օդանավի կործանման մասին լուրերը` հայտարարելով, թե հրդեհն առաջացել է էլեկտրական լարերի անսարքության հետևանքով:

Իսկ ահա Իրանի իշխանություններն առայժմ չեն մեկնաբանել   լուրերը:

Ասադի զորքերը ջախջախել են Դամասկոսի օդանավակայանին սպառնացող խմբավորմանը