ՀՀԿ-ն ընտրություններին կմասնակցի «Ավելի լավ Երևան» կարգախոսով
28/03/2013 22:09

ՀՀԿ-ն ընտրություններին կմասնակցի «Ավելի լավ Երևան» կարգախոսով

ՀՀԿ Գործադիր մարմնի նիստում հաստատվել է ՀՀԿ նախընտրական ծրագիրը. որոշվել է Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին մասնակցել «Ավելի լավ Երևան» կարգախոսով: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Հարցին, թե արդյոք ԳՄ նիստում քննարկվե՞լ են Րաֆֆի Հովհաննիսյան-Սերժ Սարգսյան հնարավոր երկխոսության մասին հարցեր, վերջինս նշեց, որ ՀՀԿ-ն առարկայական երկխոսության կողմնակից է, սակայն ոչ երբեք մանկական երազանքներ իրականացնող:

«Մենք չենք կարող բավարարել մեզ ներկայացվող վերջնագրերը: Մենք պատրաստ ենք լսելու, բայց ՀՀԿ-ն, ինչպես ցանկացած բանական ուժ, չի պատրաստվում առաջնորդվել վերջնագրերով կամ քաղաքական կամակորություններով»,- նշեց նա: 

ՀՀԿ-ն ընտրություններին կմասնակցի «Ավելի լավ Երևան» կարգախոսով