ՀՀ-ի և ՄԱԿ-ի համատեղ ծրագրերն արդյունավետ կիրականացվեն
28/03/2013 21:05

ՀՀ-ի և ՄԱԿ-ի համատեղ ծրագրերն արդյունավետ կիրականացվեն

Այսօր ԱԳ նախարար Նալբանդյանն ընդունել է Հայաստանում ՄԱԶԾ նորանշանակ մշտական ներկայացուցիչ, ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուսետտոյին: Այս մասին հայտնում են ԱԳՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ողջունելով հյուրին՝ Էդվարդ Նալբանդյանը շնորհավորել է Բրեդլի Բուսետտոյին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ տարբեր միջազգային կառույցներում աշխատանքի հարուստ փորձը կնպաստի Հայաստանում նրա առաքելության իրականացմանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ՄԱԿ-ի նորանշանակ ներկայացուցիչը վստահեցրել է, որ հետամուտ է լինելու Հայաստանի և ՄԱԿ-ի համատեղ ծրագրերի արդյունավետ իրականացմանը:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը մշտապես աջակցություն է ցուցաբերել Հայաստանի կառավարությանը անցած տարիների ընթացքում Հազարամյակի զարգացման ծրագրի իրականացման գործում:

Զրուցակիցները մտքեր են  փոխանակել  ԱԳՆ և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան ներկայացուցչության միջև հետագա համագործակցության սերտացման շուրջ:
 

ՀՀ-ի և ՄԱԿ-ի համատեղ ծրագրերն արդյունավետ կիրականացվեն