Սննդամթերք, որը կօգնի  լինել աշխույժ ու լավ տրամադրությամբ
28/03/2013 21:45

Սննդամթերք, որը կօգնի լինել աշխույժ ու լավ տրամադրությամբ

Ըստ համային նախընտրության, ինչպես կարծում են հոգեբանները, հնարավոր է որոշել, թե ինչպիսինն է մարդը բնավորությունը: Նույն հոգեբանների կարծիքով` շատ հաճախ մարդու բնավորությունից է կախված  նրա տրամադրությունը և տրամադրվածությունը, իսկ ահա օրվա ճիշտ սննդակարգը կօգնի փոխել կամ կարգավորել Ձեր  տրամադրությունը:

Այսպես ուրեմն, եթե ունեք վատ տրամադրություն, ապա  փրկության կարող է հասնել  քաղցրավենիքը:  Հայտնի է, որ դրանք պարունակում են ածխաջրեր, որոնք ստիպում են օրգանիզմին արտադրել սերոտոնին` երջանկության հորմոն:

Կարելի է ուտել քաղցրավենիք և ամեն բան, տրամադրության հետ կապված, կարելի է ասել կարգավորվում է:

Մասնագետները պնդում են նաև, որ տրամադրության վրա ազդեցություն են ունենում նաև Ձեր օգտագործած մթերքների գույները. Այսպես`  կանաչի, կաղամբ, վարունգ, հազար, որոնք  պատկանում  են կանաչ գույնի մթերքներին, հանգստացնում են նյարդերը, դրական լիցքեր են տալիս: Ահա կարմիր գույնի մթերքները` լոլիկ, բազուկ, աշխուժացնում են, թարմացնում: Սպիտակ մթերքները` մակարոն, բրինձ, բարձրացնում են տրամադրությունը: 

Եթե աշխատանքը շատ է, սակայն Դուք էներգիա  և ցանկություն չունեք այն կատարելու, ապա Ձեր սննդակարգում ավելացրեք  լոբազգիները: Իսկ եթե ցանկանում եք լինի բազմազանություն, ապա լոբազգիների հետ մեկտեղ ավելացրեք նաև կարմիր միս: Սպիտակուցների պակասը կօգնի պայքարել հոգնածության դեմ:

Եթե նկատում եք, որ սթրեսը «հյուրընկալվել» է Ձեզ, ապա մի շտապեք հաբեր ընդունել: Մասնագետները խորհուրդ են տալիս այս դեպքում  բնական անտիդեպրեսանտ Օմեգա-3 չհագեցած ճարպաթթուն: Ցանկալի հակադեպրեսանտ է նաև վիտամին C-ն:  Իսկ ահա հակասթրեսային բաղադրիչներ  պարունակում են արևածաղիկը, ավոկադոն, մասուրը, հաղարջը, բուլղարական պղպեղը, ազնվամորին, ցիտրուսային հյութերը:

Սննդամթերք, որը կօգնի լինել աշխույժ ու լավ տրամադրությամբ