.jpg)
Ադրբեջանի վարչակազմը պայքար է սկսել ակտիվ երիտասարդների դեմ
«Facebook» սոցցանցում ստեղծվել է մի խումբ, որը բոլոր ադրբեջանցիներին կոչ է անում ապրիլի 12-ին հավաքվել Շատրվանների հրապարակում և իրենց բողոքն արտահայտել երիտասարդ ակտիվիստների նկատմամբ հետապնդումների և բռնաճնշումների դեմ: Այս մասին տեղեկացնում է «Թուրան» լրատվական գործակալությունը:
Խմբի հեղինակն ադրբեջանական ընդդիմադիր «Ազադլիգ» թերթի գլխավոր խմբագիր Հանիմաթ Զահիդն է:
«Ադրբեջանի բռնապետական վարչակազմն անողոք պայքար է սկսել քաղաքականապես ակտիվ երիտասարդների դեմ: Այս ամենը բնորոշ է հոգեվարք ապրող վարչակազմին և որպեսզի այդ փուլը հնարավորինս անցավ անցնի, պետք է «համերաշխություն» ցուցաբերենք նրանց նկատմամբ»,- գրել է Զահիդը:
Աղբյուրը նշում է, որ երկու տարի առաջ Զահիդը քաղաքական հալածանքների պատճառով ընտանիքի հետ միասին լքել է երկիրը: Նրա ընտանիքի անդամները քաղաքական ապսատարան են ստացել Ֆրանսիայից: