Կառավարությունը Պարույր Հայրիկյանի բուժման համար 20,5 մլն գումար հատկացրեց
28/03/2013 11:12

Կառավարությունը Պարույր Հայրիկյանի բուժման համար 20,5 մլն գումար հատկացրեց

Այսօր կառավարությունը հավանություն տվեց ՀՀ առողջապահության նախարարությանը գումար հատկացնելու վերաբերյալ առաջարկին:

Որոշվեց պահուստային ֆոնդից 2013 թվականի երկրորդ եռամսյակում ՀՀ առողջապահության նախարարությանը հատկացնել 20,500.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության նախագահի 2013 թվականի ընտրություններում նախագահի թեկնածու Պարույր Արշավիրի Հայրիկյանի բուժումը արտերկրում իրականացնելու նպատակով:

Կառավարությունը Պարույր Հայրիկյանի բուժման համար 20,5 մլն գումար հատկացրեց