.jpg)
Կ. Մեժլումյան. Պ. Հայրիկյանի բուժման համար գումար հատկացնելն արդարացված է
ՀՀ Սահմանադրությամբ թեև ամրագրված չէ, սակայն կառավարությունն իրավունք ունի իր հայեցողությամբ տնօրինելու պետբյուջեի միջոցները: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց փաստաբան Կարեն Մեժլումյանը:
«Մարդկային տեսանկյունից ես այդ քայլը արդարացված եմ համարում, որովհետև եթե նա ձեռքը չի կարողանում շարժել և այստեղ նրան բուժել հնարավոր չէ, սխալ չէ օժանդակել նրա բուժմանը: Իսկ ինչքանո՞վ է խելամիտ այդ գումարը, չեմ կարող ասել»,-ասաց Կ. Մեժլումյանը:
Հարցին, այդ դեպքում պետք է նաև օգնեն վիրահատության կարիք ունեցող այլ մարդկանց, նա ասաց, որ հարցը այն չէ, թե ինչո՞ւ են Պ. Հայրիկյանին օգնում, այլ թե ինչո՞ւ մյուսներին չեն օգնում:
Հիշեցնենք, որ Պ. Հայրիկյանը փետրվարի 1-ին ստացել էր աջ անրակի շրջանում հրազենային վնասվածք:
Նախորդող հրապարակում` «Պարույր Հայրիկյանի հետ գումարի մասին խոսք ընդհանրապես չի եղել»
Կառավարությունը Պարույր Հայրիկյանի բուժման համար 20,5 մլն գումար հատկացրեց