.jpg)
Արոնյանը կրեց 2-րդ պարտությունն ու նահանջեց 3-րդ հորիզոնական
Լոնդոնում այսօր կայացան հավակնորդների մրցաշարի 11-րդ տուրի հանդիպումները: Լևոն Արոնյանը սև խաղաքարերով կրեց իր երկրորդ պարտությունը: Այս անգան նա զիջեղ Պյոտր Սվիդլերին:
Մրցաշարի առաջատար Մագնուս Կարլսենը ոչ ոքի խաղաց Ալեքսանդր Գիշչուկի հետ: Խաղաղ դաշինք կնքեցին նաև Վասիլի Իվանչուկն ու Բորիս Գելֆանդը: Վլադիմիր Կրամնիկն էլ կարողացավ առավելության հասնել Թեյմուր Ռաջաբովի նկատմամբ:
Այս տուրից հետո Արոնյանը վաստակած 6,5 միավորով նահանջեց երրորդ հորիզոնական: Առաջատարի դիրքերը շարունակում է պահպանել Կարլսենը 7,5 միավորով: Երկրորդ տեղ բարձրացավ Կրամնիկը 6 միավորով: 12-րդ տուրում Արոնյանի մրցակիցը կլինի Կրամնիկը: