Այսօր ռուս գրող Մաքսիմ Գորկու ծննդյան օրն է
28/03/2013 21:53

Այսօր ռուս գրող Մաքսիմ Գորկու ծննդյան օրն է

Մաքսիմ Գորկին ծնվել է 1868թ-ի մարտի 28-ին Նիժնի Նովգորոդում։ Որբ է դարձել 10 տարեկանում։ Երկու տարի անց, 12 տարեկանում, Գորկին տնից փախչում է և փնտրում է իր տատիկին։ Գորկին դաստիրակվում է տատիկի կողմից։ Տատու մահը շատ է ազդում Գորկու վրա և 1887 թ-ի դեկտեմբերին ինքնասպանության փորձ անելուց հետո, ոտքով ճանապարհորդում է Ռուսական Կայսրության տարածքով, որի ընթացքում ստանում է բազմաթիվ տպավորություններ, որոնք նկարագրում է իր գրվածքներում։

Երբ աշխատում էր գավառական լրագրերում, նրա կեղծանունն էր Иегудиил Хламида։ Նա սկսեց օգտագործել «Գորկի» (բառացիորեն՝ դառը) կեղծանունը 1892 թ-ից, երբ աշխատում էր Թիֆլիսի «Кавказ» (Կովկաս) լրագրում։ Այդ անվանումը արտացոլում էր նրա աճող զայրույթը ռուսաստանյան կյանքից և դառը ճշմարտությունը խոսելու վճռականությունը։ Գորկու առաջին գիրքը, «Очерки и рассказы» (Էսսեներ և պատմվածքներ), 1898 թ–ին սենսացիոն հաջողություն ունեցավ և այդպիսով սկսվեց նրա գրողի կարիերան։

1906 թ-ին գրել է «Թշնամիներ» պիեսը և «Մայրը» վեպը, որոնց գլխավոր թեման քաղաքական պայքարն է:
1906 թ-ի աշնանը Գորկին վերադարձել է Ամերիկայից և հաստատվել Իտալիայի Կապրի կղզում. գրել է «Վասսա Ժելեզնովա» (1910 թ.) պիեսը, «Ամառ» (1909 թ.), «Մատվեյ Կոժեմյակինի կյանքը» (1910–11 թթ.) պատմվածքները, որտեղ պատկերել է ռուսական գավառական կյանքը: 1913 թ-ին Գորկին վերադարձել է Ռուսաստան. գրել է «Մանկություն» (1913 թ.), «Մարդկանց մեջ» (1916 թ.), «Իմ համալսարանները» (1923 թ.) ինքնակենսագրական եռերգությունը:

Գորկին մինչև կյանքի վերջն աշխատել է «Կլիմ Սամգինի կյանքը» քառահատոր պատմափիլիսոփայական դյուցազներգության վրա:

1931 թ-ին Գորկին վերջնականապես վերադարձել է Ռուսաստան. գրել է «Եգոր Բուլըչովը և ուրիշները», «Դոստիգաևը և ուրիշները» պիեսները, հրապարակախոսական, գրաքննադատական հոդվածներ:

Գորկին առաջին անգամ հայ մշակույթին ծանոթացել է 1890-ական թվականներին: Ռուս-հայկական գրական կապերի պատմության մեջ նշանակալի իրադարձություն էր Գորկու նախաձեռնությամբ ու խմբագրությամբ լույս տեսած «Հայ գրականության ժողովածուն» (1916 թ.): Նա մասնակցել է նաև «Հայաստանի պոեզիայի անթոլոգիայի» խմբագրման աշխատանքներին:

Գորկու հետ նամակագրական կապեր են ունեցել Ալեքսանդր Շիրվանզադեն, Վահան Տերյանը և ուրիշներ: Գորկու ստեղծագործությունները թարգմանվել են հայերեն, հայ բեմում բազմիցս ներկայացվել են նրա «Հատակում», «Եգոր Բուլըչովը և ուրիշները», «Արևի զավակներ», «Թշնամիներ», «Վասսա Ժելեզնովա», «Քաղքենիներ»և այլ պիեսներ: 1928 թ-ին Գորկին այցելել է Հայաստան. տպավորությունները շարադրել է «Սովետների Միությունում» (1929 թ.) ակնարկների գրքում: