.jpg)
Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի
Այսօր էական տեղումներ չեն սպասվում, միայն տեղ-տեղ հնարավոր է թույլ և կարճատև տեղումներ: Օդի ջերմաստիճանն ամենուրեք կսկսի նվազել. ցերեկը կցրտի 2-3 աստիճանով:
Meteo-tv.am-ից տեղեկանում ենք, որ առաջիկա օրերին կրկին օդի ջերմաստիճանի նվազում է սպասվում:
Հնարավոր է քամի մինչև 18մ/վրկ արագությամբ քամի, տեղ-տեղ բուք և ցածր տեսանելիություն, ճանապարհներին մերկասառույց, բուքի հետևանքով հնարավոր է լինեն նաև դժվարանցանելի ճանապարհներ:
Երևանում հնարավոր է անձրև: Մարտի 28-ին առայժմ կդիտվի առանց էական տեղումների եղանակ:
Գիշերը սպասվում է +2+4, ցերեկը +14+16, երեկոյան +12+14: