«ԱՄՆ-ն  ամեն ինչ անելու է ԼՂ հակամարտությունը խաղաղ լուծման համար»
28/03/2013 22:33

«ԱՄՆ-ն ամեն ինչ անելու է ԼՂ հակամարտությունը խաղաղ լուծման համար»

«Մենք պետք է ակտիվացնենք ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը»,- այս մասին «ԱՊԱ» լրատվական գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ դեսպանը հավելել է, որ ԱՄՆ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հնարավոր ամեն ինչ անելու է ԼՂ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու համար:

«Ես գիտեմ, թե որքան բարդ է ղարաբաղյան հակամարտությունը, այլապես դրա կարգավորումը 20 տարուց ավելի չէր ձգձգվի: Մենք պետք է ակտիվացնենք ջանքերն այդ ուղղությամբ»,- նշել է Մոնինգսթարը:

«Ես և Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը շարունակելու ենք համատեղ աշխատել Ադրբեջանի իշխանությունների հետ՝ խնդրի կարգավորման ուղղությամբ նոր գաղափարներ առաջ քաշելու համար»,- նշել է վերջինս: 

«ԱՄՆ-ն ամեն ինչ անելու է ԼՂ հակամարտությունը խաղաղ լուծման համար»