.jpg)
Ցանցում հայտնվել է «Ռասսամահա. Անմահը» ֆիլմի առաջին թրեյլերը
Համացանցում հայտնվել է Հյու Ջեքմանի մասնակցությամբ «Ռասսամահա. Անմահը» ֆիլմի առաջին թրեյլերը: Արդեն հիմա վստահաբար կարելի է ասել, որ ֆիլմը մեծ հաջողություն կունենա:
2 րոպեանոց հոլովակում հակիրճ ներկայացված է ֆիլմի սցենարը: «X Մարդիկ» ֆիլմի հերոսներից մեկը՝ մուտանտ Լոգանը, ով ավելի հայտնի է Ռասսամահա անվամբ, հոգնում է իր գերմարդկային ունակություններից, որոնք համարում է ոչ թե շնորհ, այլ անեծք: Գրեթե անհամ այս հերոսն ուղևորվում է Ճապոնիա, որտեղ ապրում են մարդիկ, ովքեր կարող են օգնել իրեն: Քիչ անց պարզվում է, որ Լոգանն իրականում իր որոշման պատանդն է դառնում և ստիպված է ոչ միայն գործի դնել իր ունակությունները, այլև պաշտպանվել յակուձաներից և Արծաթե սամուռայից: