Ռ. Սաֆրաստյան. Առկա է բացահայտ հակասություն ՄԱԿ-ի հիմնարար սկզբունքներին
28/03/2013 21:29

Ռ. Սաֆրաստյան. Առկա է բացահայտ հակասություն ՄԱԿ-ի հիմնարար սկզբունքներին

Հանրային խորհրդում այսօր կայացել է ՄԱԿ-ի տարածաշրջանային գրասենյակների զգալի մասը Թուրքիա տեղափոխելու և այդ կոնտեքստում ՄԱԿ-ի տարածաշրջանային գրասենյակների և Հայաստանի միջև համագործակցության հարցերի վերաբերյալ հանրային քննարկում: 

Քննարկման մասնակիցներից Հանրային խորհրդի Կրոնի, սփյուռքի և միջազգային ինտեգրման հարցերի հանձնաժողովի ղեկավար, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինտիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով`  հայկական կողմը կենտրոնների տեղափոխման հարցում ամբիցիաներ չունի, իսկ դժգոհության պատճառը այն է, որ դրանք տեղափոխվում են մի երկիր, որը ոչ միայն հրաժարվում է ընդունել իր պատմությունը, կեղծում է այն, ոտնահարվում են մարդու իրավունքները և Հայաստանի նկատմամբ առկա է բացահայտ թշնամանք:

«Այստեղ առկա է բացահայտ հակասություն ՄԱԿ-ի հիմնարար սկզբունքների հետ: Դրա դեմ պետք է պայքարել», - ասաց Ռ. Սաֆրաստյանը: Նրա խոսքով` դրա դեմ պայքարը պետք է տարվի բոլոր միջազգային հարթակներով և ներկայացվի Թուրքիայի իրական դեմքը:

 

Ռ. Սաֆրաստյան. Առկա է բացահայտ հակասություն ՄԱԿ-ի հիմնարար սկզբունքներին