.jpg)
Շարմազանով. Րաֆֆի Հովհաննիսյանի հետ կոալիցիա կազմելու հարց չի քննարկվելու
Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստում «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի հետ կոալիցիա կազմելու առանձին հարց չի քննարկվելու: Այս մասին ասել է ՀՀԿ քարտուղար, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Օրակարգում Րաֆֆի Հովհաննիսյանի հետ կոալիցիա կազմելու կոնկրետ հարց չկա: Լինելու է գործադիր մարմնի հերթական նիստ, որի ընթացքում քննարկվելու են ներքաղաքական և ներկուսակցական հարցեր»,- ՀՀԿ գրասենյակի փոխանցմամբ` ասել է Շարմազանովը:
Նա ընդգծել է, որ քննարկումներ են լինելու նաև Երևանի ավագանու ընտրությունների հետ կապված:
Նշենք, որ այսօր մամուլում տեղեկություն էր տարածվել, որ ՀՀԿ ԳՄ նիստում քննարկվելու է Րաֆֆի Հովհաննիսյանի հետ կոալիցիա կազմելու հարցը: