Սիրիայի կառավարություն. ԱՊԼ որոշումը  խախտում է իր իսկ կանոնադրությունը
28/03/2013 22:17

Սիրիայի կառավարություն. ԱՊԼ որոշումը խախտում է իր իսկ կանոնադրությունը

Սիրիայի կառավարությունը հայտարարել է, որ մարտի 26-ին Դոհայում Արաբական պետությունների լիգայի ընդունած որոշումը կազմակերպության ողջ պատմության մեջ աննախադեպ է: Այն կոպտորեն խախտում է Լիգայի կանոնադրությունը և արաբական պետությունների միջև համագործակցության սկզբունքները: Այս մասին հայտնում է SANA գործակալությունը:

Հայտարարության մեջ նշված է, որ այդ որոշումը վտանգավոր հետևանքներ է ունենալու ԱՊԼ-ի ապագայի և ողջ արաբ ազգի անվատգության համար: Այն նպաստում է Սիրիայում արյունահեղության շարունակմանը, խրախուսում է ահաբեկչությունը, խարխլում այն երկրների ջանքերը, որոնք ձգտում են հասնել ճգնաժամի քաղաքական կարգավորմանը ու հրաժարվում են միջամտել Սիրիայի ներքին գործերին:

Կառավարությունն ընդգծել է, որ այդ որոշումը վտանգավոր նախադեպ է, որը սպառնում է ԱՊԼ-ին, ինչպես նաև՝ ողջ արաբական աշխարհին, քանի որ այն, ինչ այժմ տեղի է ունենում Սիրիայում, կարող է կրկնվել մեկ այլ երկրում:

Հայատարարության մեջ նշված է, որ Սիրիան շարունակելու է վերականգնել անվտանգությունը և կայունությունը, պաշտպանելու է իր քաղաքացիներին և պայքարելու է ահաբեկչության դեմ՝ հանուն իր միասնության, ինքնիշխանություն և անկախության պահպանման:

Սիրիայի կառավարությունը նաև նշել է, որ սիրիացի ժաղովուրդը վստահ երկխոսության է գնում հայրենասիրական ուժերի հետ, որոնք ներկայացնում են հասարակության բոլոր շերտերը և ազգությունները, ինչպես նաև այն ընդդիմության, որը կողմ է հայրենիքը պաշտպանելու սկզբունքներին: Սիրիայի կառավարությունը կտրականապես չի ընդունում Դոհայի գագաթնաժողովի որոշումը, որը վերաբերում է Սիրիայի ճգնաժամին, և հայտարարում է իր ինքնիշախանությունը և ժողովրդի շահերը պաշտպանելու համար համապատասխան միջոցներ ձեռնարկելու մասին:

Հիշեցնենք, որ մարտի 26-ին Կատարի մայրաքաղաք Դոհայում տեղի ունեցած ԱՊԼ գագաթաժողովի ժամանակ Սիրիայի արաբական հանրապետության տեղը զբաղեցրեց ընդդիմադիր Ազգային կոալիցիան: Երկրի պաշտոնական դրոշը նույնպես փոխարինվեց ընդդիմության կողմից կիրառվող դրոշով: Իսկ մարտի 27-ին Կատարում Սիրիայի ազգային կոալիցիան բացեց իր առաջին դեսպանությունը: 

Սիրիայի կառավարություն. ԱՊԼ որոշումը խախտում է իր իսկ կանոնադրությունը