Հայտնի են երկու բուհերի ռեկտորների անունները
28/03/2013 20:26

Հայտնի են երկու բուհերի ռեկտորների անունները

Կառավարությունն այսօր հաստատել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորի պաշտոնում Արշալույս Թարվերդյանի, ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ռեկտորի պաշտոնում` Վահրամ Առաքելյանի ընտրության արդյունքները։

ՀՀ կրթության և գիտության նախարարին հանձնարարված է նրանց հետ աշխատանքային պայմանագիր կնքել հինգական տարի ժամկետով։ ՀՀ վարչապետը կառավարության անունից շնորհավորել է նորընտիր ռեկտորներին, նրանց մաղթել բեղմնավոր աշխատանք։

Հայտնի են երկու բուհերի ռեկտորների անունները