.jpg)
28/03/2013 17:39
Վարդան Մինասյանի հրաժարականը մերժվել է
Ինչպես ՀՖՖ պաշտոնական կայքին տեղեկացրել է ՀՖՖ հավաքականների բաժինը, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Չեխիա հանդիպումից հետո հրաժարականի դիմում է ներկայացրել ՀՖՖ նախագահի անունով, որը, սակայն, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը չի ընդունել: