Ա. Հարությունյան. Րաֆֆի Հովհաննիսյանը փորձում է հետընտրական իրավիճակը մարել
29/03/2013 13:14

Ա. Հարությունյան. Րաֆֆի Հովհաննիսյանը փորձում է հետընտրական իրավիճակը մարել

Հայաստանում երբեք նման զավեշտալի վիճակ չի եղել, որ այդքան ձայն հավաքած թեկնածուն այդպիսի պահվածք դրսևորի: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով հետընտրական զարգացումների մասին, նման կարծիք հայտնեց «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար, նախագահի ինքնաբացարակ ներկայացրած թեկնածու Արամ Հարությունյանը:

Նա զավեշտ է որակում նաև Սերժ Սարգսյան-Րաֆֆի Հովհաննիսյան նամակագրությունը. «Իշխանությունը չի թողնում, որ ընդդիմադիր դաշտը համախմբվի և կայանա, ու ամեն ինչ արվում է հօգուտ իշխանությունների»:

Ա. Հարությունյանն ասաց, որ ցանկանում է գնալ Ազատության հրապարակ, սակայն, նրա խոսքով, Րաֆֆի Հովհաննիսյանը փորձում է հետընտրական իրավիճակը մարել` «խաղալով Սերժ Սարգսյանի խաղը»:

«Որքան Ազատության հրապարակը շուտ ազատվի Րաֆֆի Հովհաննիսյանից, այնքան շուտ ընդդիմությունը կհամախմբվի և վատ կլինի իշխանության համար»,- կարծում է Ա. Հարությունյանը:

Ինչ վերաբերում է հետագա անելիքներին, ապա բանախոսը կարծում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը պիտի պահանջի Սերժ Սարգսյանի հրաժարականը. «Նրա  հրաժարականը Րաֆֆի Հովհաննիսյանը կարող էր պահանջել քաղաքական ուժերի և ժողովրդի հետ համատեղ, քանի որ այսքան հակակրանք ժողովուրդը երբեք չի ունեցել, նույնիսկ 96-ին՝ Լևոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ»:

Ա. Հարությունյան. Րաֆֆի Հովհաննիսյանը փորձում է հետընտրական իրավիճակը մարել