«Զվարթնոց». Ամբողջ օրվա ընթացքում «Արմավիան» ոչ մի չվերթ չի իրականացրել
29/03/2013 19:16

«Զվարթնոց». Ամբողջ օրվա ընթացքում «Արմավիան» ոչ մի չվերթ չի իրականացրել

«Արմավիա» ավիաընկերությունը հայտարարված ժամանակից շուտ դադարեցրել է թռիչքները: Այսօր ողջ օրվա ընթացքում ընկերությունը «Զվարթնոց» օդանավակայանից ոչ մի թռիչք չի իրականացրել: Այս մասին տեղեկանում ենք օդանավակայանի մամուլի ծառայության ղեկավար Գևորգ Աբրահամյանից.

«Թռիչքներ սպասող մարդիկ հավաքվել էին օդանավակայանում, հետո էլ` հասկանալով, որ «Արմավիան» չի աշխատելու, բոլորով գնացին ընկերության գլխավոր գրասենյակ` հավանաբար պարզաբանումներ ստալու: Թե ինչ եղավ հետո` չգիտեմ»,- Aysor.am-ին ասաց Գևորգ Աբրահամյանն ու ավելացրեց, որ հետագա պարզաբանումներն արդեն «Արմավիան» պետք է տա:

Նշենք, որ «Արմավիա» ավիաընկերության հետ մեզ կապվել այդպես էլ չհաջողվեց:
 

Նախորդող հրապարակում` «Արմավիան» ապրիլի 1-ից դադարեցնում է չվերթները

«Զվարթնոց». Ամբողջ օրվա ընթացքում «Արմավիան» ոչ մի չվերթ չի իրականացրել