«Արմավիան» ապրիլի 1-ից դադարեցնում է չվերթները
29/03/2013 15:44

«Արմավիան» ապրիլի 1-ից դադարեցնում է չվերթները

«Արմավիա» ավիափոխադրողն ապրիլի 1-ից դադարեցնում է չվերթները: Այս մասին տեղեկացնում են ավիաընկերության լրատվական բաժնից։

«Ստեղծված իրավիճակն այնպիսին է, որ աշխատելն այլևս անհնար է։ Այդ իսկ պատճառով որոշում է կայացվել դադարեցնել թռիչքները, և սկսել սնանկացման գործընթացը։ Ընկերությունը շնորհակալություն է հայտնում իր բոլոր ուղևորներին, որոնց հետ աշխատել է 12 տարի, և մաղթում է նրանց հաջողություն», -ասված է հաղորդագրության մեջ։ 

«Արմավիան» ապրիլի 1-ից դադարեցնում է չվերթները