.jpg)
ՀՀ փոխվարչապետը հանդիպել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Հայաստանի սոցիալական ներդրումների ծրագրի ղեկավար Իվան Դրաբեկին և ՀԲ երևանյան գրասենյակի ծրագրերի ավագ պատասխանատու Նաիրա Մելքումյանին: Այս մասին տեղեկանում ենք ՏԿՆ մամուլի ծառայությունից:
Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը:
Քննարկվել են Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի զարգացման հեռանկարների, հետագա գործունեության մոդելների, մեխանիզմների և ուղղությունների հետ կապված հարցեր:
Փոխվարչապետն այդ կապակցությամբ ներկայացրել է իր մոտեցումները` մասնավորապես հիմնադրամի գործունեության հնարավոր ուղղություններից նշելով ՏԻ համակարգում առաջիկայում նախատեսվող բարեփոխումների օժանդակությունը, համայնքների զարգացման, համայնքների կողմից որակյալ ծառայությունների մատուցման աջակցությունը, ինչպես նաև գործունեության մեխանիզմների առանձնահատկության պահպանումը: