Վթար Էջմիածին-Երևան ավտոճանապարհին. 26-ամյա Արտյոմ Հ.-ն հոսպիտալացվել է
29/03/2013 19:08

Վթար Էջմիածին-Երևան ավտոճանապարհին. 26-ամյա Արտյոմ Հ.-ն հոսպիտալացվել է

Այսօր՝ մարտի 29-ին Արմավիրի մարզում ժամը 13:00-ի սահմաններում Էջմիածին-Երևան ավտոճանապարհին 26-ամյա Արտյոմ Հ.-ն, վարելով BMW X6 մակնիշի ավտոմեքենան, բախվել է 55-ամյա Ռաֆիկ Կ.-ի վարած KAMAZ 55 11 մակնիշի ավտոմեքենային:

Այս մասին Aysor.am -ի թղթակցին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից: Վթարի հետևանքով BMW X6-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վաղարշապատի բժշկական կենտրոն, այլ տուժածներ չկան:

Նշենք, որ շրջանառվող լուրերի համաձայն` BMW X6-ը հաշվառված է Ազգային ժողովի պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի տղայի՝ Զարզանդ Սարոյանի անվամբ, սակայն հայտնի չէ, վթարի պահին նա եղել է ավտոմեքենայում, թե ոչ: 

Կատարվում է քննություն:

Վթար Էջմիածին-Երևան ավտոճանապարհին. 26-ամյա Արտյոմ Հ.-ն հոսպիտալացվել է