Հարցաթեթրիկ` Վ. Օսկանյանի համար. Մինչև ընտրարշավը լրացնել անկեղծ
29/03/2013 15:50

Հարցաթեթրիկ` Վ. Օսկանյանի համար. Մինչև ընտրարշավը լրացնել անկեղծ

ՀՀԿ փոխնախագահ, Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում հարցաթեթրիկ է տեղադրել ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանի համար, որում կոչ է անում մինչև ընտրարշավը լրացնել հարցաթերթիկը:

Ներկայացնում ենք Ա. Աշոտյանի գրառումն ամբողջությամբ.

«Նախ, ցանկանում եմ խորին շնորհակալություն հայտնել ԲՀԿ-ին Վարդան Օսկանյանին Երևանի ավագանու ընտրություններին իրենց ցուցակի առաջին հորիզոնականում տեղադրելու և այդպիսով իմ գրական-քաղաքական գործունեության մեջ իր կերպարը վերադարձնելու համար:

Ընդհանուր առմամբ Վ. Օսկանյանի այսօրվա ծրագրային գրառումը չէր տարբերվում նախորդ նմանատիպ գրառումներից: Փաստերի, փաստարկների, գնահատականների և մոտեցումների արդեն սովորական դարձած մանիպուլյացիա, շաղախված անզուսպ անձնական ամբիցիաներով:

Վ. Օսկանյանը ուզում է դառնալ Երևանի քաղաքապե՞տ: Տեսականորեն` ինչու ոչ: Բայց մինչ ընտրարշավի մեկնարկը առաջարկում եմ իրեն ազնվորեն լրացնել հետևյալ հարցաթերթիկը:

Հարց 1. Եթե Երևանի ընտրությունները դիտարկում եք քաղաքական և երկրում իրավիճակ եք ուզում փոխել, ապա ինչո՞ւ նման անփառունակ կերպով հուղարկավորեցիք Ձեր քաղաքական ամբիցիաները ՀՀ նախագահական ընտրություններին:

Հարց 2. Ինչպե՞ս եք պատրաստվում դառնալ քաղաքապետ, եթե ընտրվելու համար չունեք քաղաքական ինքնաբավության նվազագույն աստիճան և ամբողջ քարոզարշավին ԲՀԿ-ի ղեկավարը Ձեր ձեռքը բռնած պատրաստվում է շրջել Երևանով ու համոզել բոլորին, որ «Վարդանը մեր տղենա»:

Հարց 3. Եթե այդքան կարևորում եք ոչ իշխանական ուժերի միասնականությունը, ինչո՞ւ տապալեցիք միասնական ցուցակով գնալու ընդդիմության ցանկությունը:

Հարց 4. Ինչպե՞ս եք պատկերացնում նույն այդ ուժերի հետ հետագա համատեղ աշխատանքը, եթե գալիք ընտրարշավին Ձեր թիվ մեկ նպատակը Րաֆֆու ձայները տրոհելն է:

Հարց 5. Արդյո՞ք ատրճանակը հեռախոսից տարբերելու Ձեր` ԲՀԿ-ի ներսում դրսևորած բացառիկ ունակությունը բավարար է լինելու մեր, երևանցիներս, ամենօրյա հոգսերը թեթևացնելու համար» :

Նախորդող հրապարակում`  Վ. Օսկանյան. Լավագույնս պատրաստվում ենք այս ընտրություններին

Հարցաթեթրիկ` Վ. Օսկանյանի համար. Մինչև ընտրարշավը լրացնել անկեղծ