Արցախի նախագահն այցելել է Մարտունի
29/03/2013 18:53

Արցախի նախագահն այցելել է Մարտունի

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր այցելել է Մարտունի քաղաք և մասնակցել շրջանի վարչակազմի 2012թ. գործունեության վերաբերյալ հաշվետվությանը նվիրված նիստին:

Զեկույցներով հանդես են եկել Մարտունու շրջվարչակազմի ղեկավար Նելսոն Սողոմոնյանը, տարբեր ստորաբաժանումների պատասխանատուներ: Այս մասին հաղորդում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Բակո Սահակյանն իր խոսքում նշել է, որ անցած տարվա ընթացքում շրջանում իրականացվել են ծավալուն աշխատանքներ, որոնց արդյունքներն ակնառու են: Միևնույն ժամանակ, երկրի ղեկավարի խոսքով, շրջանում առկա են բազմաթիվ խնդիրներ և անելիքներ: Բակո Սահակյանն ընդգծել է ակտիվ և համակարգված աշխատանքի անհրաժեշտությունը և հանձնարարականներ տվել այդ ուղղությամբ:

Հաշվետու նիստին մասնակցում էին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, ԱԺ փոխխոսնակ Արթուր Թովմասյանը, պաշտոնատար այլ անձինք:
 

 

Արցախի նախագահն այցելել է Մարտունի