Պայթյուններ Իրաքում. Զոհվել է 15, վիրավորվել 95 մարդ
29/03/2013 20:41

Պայթյուններ Իրաքում. Զոհվել է 15, վիրավորվել 95 մարդ

Իրաքում չորս ականապատ մեքենաների պայթյունի հետևանքով զոհվել է 4 մարդ, վիրավորվել՝ 80-ը: Ինչպես հայտնում է ria.ru-ն, երեք պայթյունները որոտացել է մայրաքաղաք Բաղդադում, մեկն էլ՝ Քիրքուքում, բոլորը շիական մզկիթների մոտ: Ահաբեկչության համար դեռ ոչ մի կազմակերպություն պատասխանատվություն չի ստանձնել:

Վերջին շրջանում Իրաքում նկատվում է սունիական և շիական համայնքերի միջև լարվածության ուժեղացումը: Աճել է նաև պայթյունների քանակը: Բռնություններն ակտիվացել են Իրաքի կենտրոնում և արևմուտքում: Սունի փոքրամասնությունը շարունակում է ցույցեր անել շիական կառավարության դեմ:

Սունի գրոհայինները, որոնց մի մասը կապված է «Ալ-Կաիդայի» հետ, հաճախակի են հարձակվում կառավարության անդամների և հաստատությունների, այդ թվում՝ շիաների վրա:
 

Պայթյուններ Իրաքում. Զոհվել է 15, վիրավորվել 95 մարդ