Իսրայելը հրեաների թվով առաջին անգամ շրջանցել է ԱՄՆ-ին
29/03/2013 21:24

Իսրայելը հրեաների թվով առաջին անգամ շրջանցել է ԱՄՆ-ին

2013 թվականի սկզբին Իսրայելը պատմության մեջ առաջին անգամ դարձել է ամենաշատ հրեա ազգաբնակչություն ունեցող երկիրը՝ շրջանցելով ԱՄՆ-ին: Այս մասին հայտնում է «Կուրսորը»՝ հղում կատարելով Իսրայելի ՆԳՆ տվյալներին:

Իսրայելում հրեաների ընդհանուր թիվն առաջին անգամ գերազանցել է վեց միլիոնը, իսկ ԱՄՆ-ում այժմ նրանց թիվը հասնում է 5.5 միլիոնի, որից միայն երկու միլիոնը բնակվում է Նյու Յորքում և նրա արվարձաններում:

Երուսաղեմում Հրեական համալսարանի տվյալներով՝ աշխարհում հաշվվում է 13.8 միլիոն հրեա, ընդ որում՝ նրանց թիվը Իսրայելի սահմաններից դուրս աստիճանաբար նվազում է:

Իսրայելում ընդհանուր առմամբ բնակվում է մոտ 8 միլիոն մարդ: Բնակչության թվով երկրորդ տեղը զբաղեցնում են արաբները (1.6 միլիոն), երրորդը՝ արևելաեվրոպական ծագում ունեցող քրիստոնյաները (հիմնականում նախկին ԽՍՀՄ պետություններից գաղթած հրեաների ազգականները):
 

Իսրայելը հրեաների թվով առաջին անգամ շրջանցել է ԱՄՆ-ին