Մեքենան ընկել է ձորը. Տուժողների վիճակը ծայրահեղ ծանր է
29/03/2013 20:08

Մեքենան ընկել է ձորը. Տուժողների վիճակը ծայրահեղ ծանր է

Այսօր ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Ծաղկահովիտ-Հնաբերդ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Ֆոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել ձորակը

ՃՏՊ-ի հետևանքով վարորդ, 1979թ. ծնված Կ. Սարգսյանը և ուղևոր, 1990թ. ծնված Ա. Պողոսյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Ծաղկահովիտ գյուղի բժշկական կենտրոն:

Հրշեջ-փրկարարները ձորակից տուժածներին պատգարակով տեղափոխել են դեպի շտապօգնության մեքենան:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր: 

Մեքենան ընկել է ձորը. Տուժողների վիճակը ծայրահեղ ծանր է