.jpg)
ՄԱԿ-ում արգելափակվել է զենքի առևտրի վերաբերյալ պայմանագրի նախագիծը
Իրանը, ԿԺԴՀ-ը և Սիրիան ՄԱԿ-ում արգելափակել են զենքի առևտրի վերաբերյալ պատմության ընթացքում առաջին պայմանագրի նախագիծը, քանի որ այն չի արգելում զենքի մատակարարումը նրանց, ովքեր «օգտագործում են այն ագրեսիայի համար», և չի ամրագրում սեփական տարածքային ամբողջականությունը սովորական սպառազինությամբ պաշտպանելու երկրների իրավունքը:
Ինչպես հայտնում է gazeta.ru-ն, այս հանդիպմանը նախատեսված էր հաստատել պատմության մեջ առաջին միջազգային համաձայնագիրը, որը կարգավորում է պայմանական զենքի առևտուրը: Պայմանագրի ընդունման համար անհրաժեշտ էր ՄԱԿ անդամ բոլոր 193 երկրների համաձայնությունը:
Նիստը նախագահող Ավստրալիայի մշտական ներկայացուցիչ Փիթեր Վուլկոտը նիստն ընդհանել է այն ժամանակ, երբ Թեհրանի և Փհենյանի ներկայացուցիչները հրաժարվել էին միանալ համաձայնագրին: Վուլկոտը հույս ունեներ, որ նրանց կհաջողվի մտքափոխել, սակայն նիստը վերսկսելուց հետո Թեհրանին և Փհենյանին է միացել նաև Սիրիայի պատվիրակությունը: Մեքսիկայի ներկայացուցիչն առաջարկել է արհամարհել այդ երեք երկրների դիրքորոշումը՝ նշելով, որ ՄԱԿ կանոնադրության մեջ սահմանված չէ կոնսենսուս հասակցությունը, որն անհրաժեշտ է համաձայնագիրը հաստատելու համար:
Այժմ նախագիծը ուղարկվելու է ՄԱԿ գլխավոր քարտուղար Բան Կի Մունին՝ մոտ ժամանակներս Գլխավոր Ասամբելայում վերանայելու խնդրանքով:
Զենքի առևտրի պայմանագիրը կոչված էր սովորական սպառազինությունների գործարքների վրա վերահսկողություն սահմանելու համար, որն ընկնում է ծովահենների, ահաբեկիչների և հանցավոր խմբավորումների ձեռքը: Իրանը, ԿԺԴՀ-ը և Սիրիան գտնում են, որ պայմանագրի տեքստը հավասարակշռված չէ և հաշվի չի առնում իրենց շահերը: