.jpg)
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը Ադրբեջանում անցանկալի կառույց է
«Al Jazeera» պարբերականը տպագրել է իրավապաշտպան Ռեբեկա Վինսենթի` «ՄԱԿ-ի երկու կարևոր մարմիններն ուսումնասիրելու են Ադրբեջանի մարդու իրավունքների «խղճուկ» վիճակը» վերնագրով հոդվածը:
Ստորև ներկայացնում ենք հոդվածը.
«Վերջին շաբաթներին, Ադրբեջանում գտնվող միջազգային կազմակերպությունները իշխանությունների և իշխանամետ ԶԼՄ-ների կողմից ճնշումների են ենթարկվում:
Ադրբեջանում ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող Ազգային դեմոկրատական ինստիտուտը մեղադրվում է հեղափոխություն իրականացնելու մեջ. իբրև Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում մի շարք բողոքի ակցիաներ է կազմակերպել:
Ադրբեջանում Ազգային դեմոկրատական ինստիտուտի տնօրենն իշխանամետ ԶԼՄ-ների կողմից սադրանքների արշավի թիրախ է դարձել, իսկ աշխատակիցներից մեկը, ով այցելել էր բողոքի ակցիաներին, ձերբակալվել և հարցաքննվել էր:
Երբ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը այս ամիս այցելել էր Բաքու, բացահայտվել էր, որ Ադրբեջանը ցանկանում է փոխել Բաքվում ԵԱՀԿ գրասենյակի մանդատը, այն «առաքելությունից» «ծրագիր համակարգող գրասենյակի» վերածելով:
Միևնույն ժամանակ լուրեր են շրջանառվում, որ Ադրբեջանի իշխանությունները հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրությունների ժամանակ, դրանց ընթացքը վերահսկելու նպատակով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին չի հրավիրելու:
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիևը օտարերկրյա հասարակական կազմակերպություններին մեղադրել է ոչ պրոֆիլային գործունեության և Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու մեջ:
Ադրբեջանը նաև ջանքեր է գործադրում՝ ճնշելու միջազգային քննադատությունները, օրինակ՝ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ժամանակ քաղբանտարկյալների վերաբերյալ բանաձևի հարցում:
Ադրբեջանական պատվիրակության կոռումպացված, լոբբիստական ջանքերի շնորհիվ կարողացել են այնպես անել, որ բանաձևը չի ընդունվել:
Ադրբեջանը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կողմից կենթարկվի իր երկրորդ համընդհանուր վերանայմանը (UPR): Վերջինս գործունեությունը կայանում է նրանում, որ 5 տարին մեկ, վերանայում է ՄԱԿ-ի անդամ երկրներում մարդու իրավունքների իրավիճակը:
Չնայած ՄԱԿ-ը, ընդհանուր առմամբ, ամենաուժեղ ազդեցությունը չունի Ադրբեջանի վրա, սակայն առաջիկա վերանայումը հավելյալ նշանակություն կունենա կառավարություն-միջազգային մարմիններ վատթարացված հարաբերությունների վրա:
Մարտի 27-ին Ժնևում համընդհանուր պարբերաբար վերանայման նախնական նիստի ժամանակ ադրբեջանական մի շարք ՀԿ -ների ներկայացուցիչներ` Մարդու իրավունքների ակումբ, Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտն իրենց մտահոգություններ են արտահայտել Ադրբեջանում տիրող մարդու իրավուքնների իրավիճակի վերաբերյալ: Նիստին ներկա են գտնվել մոտ 30 երկրների պատվիրակություններ, այդ թվում և Ադրբեջանի»: